Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Հարավային Կովկաս. Ռեգիոնալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ»  խորագրով միջազգային համաժողովին լրագրողներին ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Նա նշեց, որ եթե վարվեր հավասարակշիռ քաղաքականություն, շատ ավելին կստանայինք և ՌԴ-ից, և Արևմուտքից, և Իրանից։

«Բայց քանի որ մենք չկարողացանք ճիշտ հաշվարկել, մեր դիվանագիտությունը ճիշտ տանել, մնացինք մեկուսացման մեջ։ Մենք հիմա աղերսողի, խնդրողի դերում ենք, մենք չպետք է փչացնեինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, լուրջ, առանց հեքիաթների, ռեալ ձևով հարաբերություններ հաստատեինք Եվրոպայի, Իրանի հետ։ Դրա փոխարեն մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում»,- ասաց Ա. Խաչիկյանը։

Ավելին՝ տեսանյութում։