Ադրբեջանի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև COP-29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը և խաղաղության գործընթացում առկա խնդիրները։

