Պուտինը հաստատել է միջուկային թարմացված դոկտրինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի միջուկային թարմացված դոկտրինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Միջուկային դոկտրինի դրույթներից գլխավորներն են.

  • ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում;
  • Միջուկային զենք կիրառելու ՌԴ պատրաստվածությունը և վճռականությունը կապահովի միջուկային զսպումը։
  • ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կրիտիկական սպառնալիքի դեպքում։
  • Թարմացված միջուկային դոկտրինը սահմանում է հակառակորդին, որի հանդեպ միջուկային զսպում է իրականացվում։
  • Միջուկային զենքի կիրառման պայմանների մեջ է մտնում ՌԴ-ի դեմ բալիստիկ հրթիռների օգտագործում։

Տարածքի և ռեսուրսների տրամադրումը ՌԴ-ի դեմ ագրեսիայի համար նման պետության միջուկային զսպման հիմք է։