Բայդենը հավանություն է տվել Կուրսկում հեռահար հրթիռների օգտագործմանը երեք օր առաջ. Axios

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի կողմից մեծ հեռահարության հթրիռների օգտագործման թույլտվությանը հավանություն է տվել Կուրսկի մարզում ռուսական և հյուսիսկորեական զորքերին հարվածելու համար։

Աղբյուրը տեղեկացրել է Axios պորտալին, որ Բայդենի որոշման մասին Ուկրաինային տեղեկացվել է մոտ երեք օր առաջ։

Նրա խոսքով՝ այդ որոշման դրդապատճառ է հանդիսացել Հյուսիսային Կորեային զսպելու ցանկությունը՝ ՌԴ լրացուցիչ զորքեր ուղարկելուց։

Ամերիկացի պաշտոնյաները հուսով են, որ եթե հյուսիսկորեական զորքերը Կուրսկի մարզում գրոհի ենթարկվեն, Փհենյանը կարող է վերանայել իր որոշումը Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին, և ռուսական հակահարձակումը Կուրսկում կձախողվի։