Ժոզեպ Բորելը կատարել է վերջին այցը Կիև ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիևում է։

«Կիևում եմ 5-րդ այցով Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, որպես ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ։

ԵՄ աջակցությունն Ուկրաինային իմ անձնական առաջնահերթությունն էր իմ մանդատի ժամանակ և կմնա ԵՄ օրակարգի բարձրակետում»,- մեկնաբանել է Բորելն իր այցը Կիև։