Սալվադորի նախագահը շնորհավորել է Թրամփին

Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն առաջին օտարերկրյա ղեկավարն է, որը շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ՝ նրան անվանելով «ընտրված նախագահ»։

«Շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահին»,- գրել է  նա իր X-ի էջում և կցել իր և Թրամփի լուսանկարը։