Մարդկանց համար որակյալ ծառայություն մատուցելու համար բարեփոխում ենք կատարել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. Ավինյան

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։  Այս մասին գրել է Երևանի քաղաքպետի պաշտոնն զբաղեցնող Տիգրան Ավինյանը։

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։

Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը։