Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը դարձել է մինչև 20 տարեկանների չեմպիոն։
Լազարյանը ցույց է տվել երկամարտի՝ 347 կգ արդյունք (154+193 կգ):
Պոկում վարժությունում 154 կգ արդյունքով նա նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը 193 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ։

