Արևմուտքն ավանդաբար փորձում է Ռուսաստանին դուրս մղել Սև ծովից. Պատրուշև
Ռուսաստանին Սև ծովից դուրս մղելը ավանդաբար հավաքական Արևմուտքի կարևոր նպատակներից մեկն է, և ներկայում ոչինչ չի փոխվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը Ռազմածովային նավատորմի և Սևծովյան նավատորմի հրամանատարության հետ խորհրդակցությունում, Ղրիմ աշխատանքային այցի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Պատմական փաստերը վկայում են, որ Ռուսաստանին սևծովյան ափերից դուրս մղելը ավանդաբար դիտարկվել է անգլոսաքսոնական քաղաքականությունում որպես կարևոր խնդիրներից մեկը։
Ահա այսօր էլ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, փայփայում է Սև ծովում և նրա պարագծով սեփական երկարաժամկետ ներկայությունը հաստատելու պլաններ՝ ի վնաս մեր երկրի օրինական շահերի»,- ասել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ այժմ «կարևոր է որոշել ոչ միայն նավերի, դրանց սպառազինության մարտավարա-տեխնիկական բնութագրերի հեռանկարները, այլև ապահովել ուժերի հավասարակշռություն, որը կազմում է նավատորմի մարտական հզորությունը»։
Դա թույլ կտա պաշտպանել ՌԴ ազգային շահերը, բարձրացնել ՌԾՄ ունիվերսալությունը և ընդլայնել կատարվող խնդիրների շրջանակը, ասել է ՌԴ նախագահի օգնականը։

