ԲՏԱ նախարարը ԱԺ-ում ներկայացնում է 2025-ի բյուջեի նախագիծը․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Այս պահին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է։ Քննարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն, զեկուցող՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան։