Իսպանիայում աղետալի ջրհեղեղի հետևանքով հինգ տասնյակից ավելի մարդ է մահացել, կան անհետ կորածներ

Իսպանիայի հարավարևելյան մասում գտնվող Չիվա քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով 51 մարդ է մահացել։  Հաղորդել է BBC-ն։

Վալենսիային մոտ գտնվող Չիվայում ութ ժամում թափվել է այնքան անձրև, ինչքան սովորաբար լինում է մեկ տարվա ընթացքում։

Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է,  որ անձրևին հաջորդած ջրհեղեղները քաոս են առաջացրել տարածաշրջանում։ Բնական աղետի հետևանքով փլուզվել են կամուրջներ, ջրհեղեղը քշել է մեքենաներ։

Ավելի քան 1000 զինծառայող ներգրավվել է փրկարարական աշխատանքներում,  բազմաթիվ մարդիկ անհայտ կորած են մնում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև Միջերկրական ծովի արևմուտքում գտնվող Բալեարյան կղզիներում ավերածությունների և զոհերի մասին: