Աստանայում նոյեմբերին կկայանա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին՝ ԱՊՀ գագաթնաժողովը

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՊՀ գխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- Լեբեդևի խոսքերն է մեջբերել ԲելՏա պետական գործակալությունը։