Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկում է խաղաղության գործընթացը ՀՀ-ի հետ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձանց հետ քննարկել է երկրների երկկողմ հարաբերությունները, տեղեկացրել է Trend-ը։

«Աշխատանքային այցի ընթացքում Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության գծով խորհրդական Թիմ Բարոուի, նախարար Սթիվ Դաութիի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների և բարձրաստիճան այլ անձանց հետ, որպեսզի քննարկի երկկող հարաբերությունները Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև։ Նա նաև ելույթ է ունեցել Չաթեմ Հաուսում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարգավիճակի և COP29-ի մասին»,- գրել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը X սոցցանցի իր էջում։