Իրանն ու Թուրքիան ձգտում են զենքի արգելանք սահմանել Իսրայելի դեմ

Իրանն ու Թուրքիան շարունակում են բանակցել մի շարք երկրների հետ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու շուրջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Սպառազինությունների էմբարգո սահմանելու հարցը քննարկման ենք դրել

Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով։ Բանակցությունները շարունակվում են մի քանի այլ իսլամական երկրների հետ»,- ասել է նա:

Ինչպես նշել է Բաղային, Իրանը հույս ունի, որ որքան հնարավոր է շատ երկրներ կմիանան այս արշավին, որպեսզի Իսրայելը «չկարողանա օգտագործել իրեն փոխանցվող զենքերը՝ Գազայում և Լիբանանում ցեղասպանությունը շարունակելու համար»։