«Վերելք»․ Հրեական սփյուռքի փորձը (տեսանյութ)

Հայկական Սփյուռքը կազմակերպելու դեպքում Հայաստանը, լինելով փոքր պետություն, կարող էր ունենալ ցանկացած գերտերության ուժն ու հնարավորությունները։ Այդ ուժի աղբյուրն աշխարհի առաջատար երկրների ներսում  ճյուղավորված և լավ կազմակերպված ազդեցության ցանցերը կարող էին լինել։ Այդ բոլոր ցանցերը գործելով մեկ միասնական համակարգի շրջանակներում, կծառայեին Հայաստանի շահերին։ Նման համակարգը թույլ կտար լինել արագ և ճկուն՝ կրիտիկական պահերին նվազագույնի հասցնելով պետությանն ու ազգին հասցվող վնասը։ Մենք դա չարեցինք, բայց և մեր փրկությունը դա անելու մեջ է։ Ի՞նչ կարելի է սովորել հրեաներից։

Մանրամասները` տեսանյութում։