ՌԴ զորքերը գրոհել են Կիևը դրոններով. օդային տագնապը քաղաքում շարունակվել է ավելի քան 5 ժամ
Ռուսական զորքերը հոկտեմբերի 21-ի գիշերը գրոհել են Կիևը կամիկաձե-անօդաչուներով։ Ինչպես տեղեկացրել է քաղաքի ռազմական վարչությունը, օդային տագնապը քաղաքում շարունակվել է ավելի քան 5 ժամ։ Գրոհին մասնակցել է 10 դրոն, որոնք մտել են Կիև տարբեր ուղղություններից։
Գրանցվել է բեկորների անկում քաղաքի Դնեպրի, Գոլոսեևի և Սոլոմենսկի շրջաններում։ Սոլոմենսկի շրջանում բեկորների անկման հետևանքով այրվել է մեկ հարկանի բնակելի տան տանիքը, այն մարել փորձող տղամարդն այրվածքներ է ստացել, հոսպիտալացումից հրաժարվել է։
Դնեպրի շրջանում անօդաչուների գրոհի հետևանքով վնասվել է էլեկտրական մալուխը։ Գոլոսեևի շրջանում կոտրվել են բազմաբնակարան տան մի քանի պատուհանների ապակիներ, վնասվել են պատերը։ Տուժածների մասին տեղեկություն չկա։

