Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերերի կազմից
«Տրոյկա Դիալոգի» հիմնադիր Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ընկերության մասնակիցների թվից, որը հիշատակվում էր ԿամԱԶ-ի բաժնետերերի շարքում։ Նա դուրս է եկել «Ավտոինվեստ» ՍՊԸ կապիտալից, այն հիշատակվում է թաթարական ընկերության բաժնետերերի շրջանում, վկայում են «Контур. Фокус» սերվիսի տվյալները, գրել է «Коммерсантъ»-ը։
Վարդանյանին էր պատկանում «Ավտոինվեստի» 15 տոկոսը։ Այդ փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի։ Այդ բաժինն անցել է Դմիտրի Արտյակովին՝ «Ռոստեխի» առաջին փոխղեկավարի, ԱվտոՎԱԶ-ի նախկին նախագահի և Սամարայի նախկին նահանգապետի՝ Վլադիմիր Արտյակովի որդուն։ Հայտնի է, որ Արտյակով-կրտսերը զբաղեցնում է «Մոդում-Տրանս» երկաթուղային ընկերության փոխտնօրենի պաշտոնը, ինչպես նաև բաժիններ ունի տարբեր ընկերություններում։
«ԿամԱԶ» բաժնետիրական ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։ Այնտեղ նշել են, որ չեն քննարկում բաժնետերերի գործողությունները։

