Կահիրեում մահացել է հայտնի արվեստագետ Վահան Թելբյանը

Կահիրեում հանկարծամահ է եղել եգիպտացի հայտնի արվեստագետ Վահան Թելբյանը։ Լուրը հայտնում է «Արևելք»-ը։

Վահան Թելբյանն առավել հայտնի է որպես քանդակագործ, և իր ուրույն տեղ է ունեցել Եգիպտոսի արվեստագետների շրջանակում։ Նա ստեղծել է նաև պաստառներ։

Վերջին տարիներին եգիպտական մամուլը հաճախ է անդրադարձել Վահան Թելբյանին ՝ նրան համարելով երկրի առաջադեմ արվեստագետներից։

Վահանը ծնվել ու մեծացել է Կահիրեում։ Ունեցել է բազմաթվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ։