Շոյգուի տեղակալի դեմ կաշառք վերցնելու գործով քննությունը երկարացվել է առանձնակի բարդության պատճառով

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովի դեմ, որը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, քրեական գործով քննությունը երկարացվել է առանձնակի բարդության պատճառով՝ կապված այդ թվում հանցագործության վաղեմիության հետ։ Այս մասին նշվել է դատական փաստաթղթերում, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ը։

«Ներկայացված նյութերը հաստատում են հանգամանքների առկայությունը, որոնք վկայում են քրեական գործի առանձնակի բարդության մասին՝ պայմանավորված վաղեմիությամբ և կատարված հանցագործության բնույթով»,- ասված է նյութերում։

Գործի նյութերի համաձայն՝ ժամկետը մինչև դեկտեմբերի 23-ը երկարացնելու որոշումը պայմանավորած է նաև ավելի շատ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ ՌԴ տարբեր սուբյեկտների տարածքում։ Ընդգծվել է, որ հետաքննության անարդյունավետ կազմակերպման մասին տեղեկություններ դատարանը չի ստացել։

Իվանովը ձերբակալվել է 2024թ. ապրիլին։ Նա մեղադրվում է առանձնակի մեծ չափի կաշառք ստանալու մեջ՝ 1 մլրդ 185 մլն ռուբլի։

Այս գործով ձերբակալված են նաև գործարարներ Սերգեյ Բորոդինը և Ալեքսանդր Ֆոմինը։ Նախկին փոխնախարարը հերքում է կաշառք ստանալու փաստը և հայտնում, որ պատրաստ է ցուցմունքներ տալ, որպեսզի ապացուցի իր անմեղությունը։ Երեքի հաշիվները և ակտիվները կալանքի տակ են դրված։ Իվանովը պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016թ. մայիսից։ Հունիսի 20-ին հայտնի է դարձել նրա ազատման մասին։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։