Թմրանյութ օգտագործելու պատճառով համակարգից 47 ոստիկան հեռացվել է ոչ թե մեկ, այլ 5 տարվա ընթացքում․ ՆԳՆ

Մի շարք կայքեր հղում տալով երեկ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ ՆԳ նախարարի ելույթին, գրում են, որ մեկ տարում 47 ոստիկան է հեռացվել համակարգից թմրամիջոց օգտագործելու համար: 47 ոստիկան հեռացվել է ոչ թե մեկ տարվա, այլ 5 տարվա ընթացքում: Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։