ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ ամենաթողության, ցինիզմի, պետական, մարդկային և բարոյական ինստիտուտների վախճանը հաստատող, ուսադիրների և մանդատի պատիվը՝ գետնաքարշ դարձնող․․․

Եվ այս ամենը պառլամենտական երկրի գլխավոր հարթակում, անթաքույց և անսքող․․․

Գլորվելդ հատակ չունի․ ԵՐԿԻ՜Ր․․․

Ու սնափառության պանթեոնից ՄԵԿ-ը հայտարարում է  «էս երկրի երեսին մեկը չկա, ով կկարողանա․․․»

Զարթնիր՜, տե՜ս, թե ովքե՞ր են տերերդ, ԵՐԿԻՐ»։