Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին

Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին:

«Կոնֆերանսի ընթացքում խոսել եմ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն: Ընդգծել եմ, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում կարևորել եմ ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:

Կոնֆերանսի երկրորդ մասում, պատասխանել եմ ներկաների հարցերին»,- գրել է ԱԽՔ-ը: