Բաքվից արձագանքել են Փաշինյանի ելույթին
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի ելույթին, որը նա ունեցել է «Խաղաղության խաչմերուկ. անվտանգության և ժողովրդավարության միասնություն» խորագրով համաժողովին։ Բաքվից նշել են, թե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության կապակցությամբ արված հայտարարությունները, իբր, «իրականությունը խեղաթյուրելու փորձ են»։
«Հաղորդակցությունների բացման հարցով Հայաստանի վարչապետի հայտարարությունը, հղում անելով եռակողմ հայտարարությանը, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունների անտեսումը», – նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։

