ՌԴ պաշտպանության նախարարը տեսչական այց է կատարել Հյուսիսային նավատորմի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը տեսչական այց է կատարել Հյուսիսային նավատորմի ռազմական և սոցիալական օբյեկտներ, գրում է ՌԴ ՊՆ-ը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը տեսչական այց է կատարել Հյուսիսային նավատորմի ռազմական և սոցիալական օբյեկտներ Մուրմանսկի մարզ աշխատանքային ուղևորության շրջանակում»,- տեղեկացրել են գերատեսչությունում։