Երիտասարդները ֆլեշմոբով նշեցին Երևանի 2806-ամյակը տեսանյութ)

«Եվրասիա» ՀԿ»-ն, «Արցախի մշակույթի պահպանման» և մի շարք այլ ՀԿ-ներ, Էրեբունի-Երևանի 2806-րդ տարեդարձի կապակցությամբ Մայր Հայաստանի արձանի հարևանությամբ կազմակերպել էին ֆլեշմոբ` երգի, ազգագրական պարերի տեսքով:

Մասնակիցների կողմից պատկերվեց նաև 2806-րդ ամյակը հավերժացնող թիվը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Արցախի տարբեր դպրոցների, քոլեջների, համալսարանների հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ: Արցախցի փոքրիկներն իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին մայրաքաղաք Երևանի 2806-րդ ամյակը։

Ֆլեշմոբի ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին «Անմար կրակի» հուշահամալիրի առջև:

24news-ի  տեսանյութը