Թուրքիայում ուղևորափոխադրող ավտոբուսը գլորվել է ձորը
Թուրքական «Cizre İtimat» տուրիստական ընկերությանը պատկանող ավտոբուսը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոն նահանգի Չայ շրջանում կողաշրջվելով, ընկել է ձորը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Ուղևորափոխադրող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է վիրավորվել, վերջիններս հոսպիտալացվել են:
Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), ինչպես նաև փրկարարական և ոստիկանական բրիգադներ:

