Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն բոլորիդ նվիրել են անվտանգ Հայաստան և Արցախ, հզոր և մարտունակ բանակ, իսկ դուք ջուր եք լցնում նիկոլի դավաճանությունների ջրաղացին

Կան քաղաքական ուժեր, որոնք սովորություն են դարձրել սեփական անհաջողությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա բարդել։

Անդրադառնամ Սուրեն Պետրոսյանին, ով ինձ և իմ կուսակցականների հետ պայքարի մեջ էր մի խրամատում, սակայն բոլորս գիտենք թե ինչ եղավ։

Երբ ԱԺ-ի մոտ կրակեցին մեզ վրա, Սուրենը փոքր և վախկոտ երեխայի նման , իսկ ավելի ճիշտ թռնող նիկոլականի նման փախավ ԱԺ-ի մոտից, որից հետո սկսեց նիկոլական թեզեր գեներացնել։

Այսինքն մարդը փախնում է պայքարի խրամատից և պայքարի անհաջողության համար մեղադրում ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, ովքեր 2018 թվականից պայքարի խրամատի առաջին գծում են։

Նման չկայացած, վախկոտ և անհայրենիք երևույթներին, պետք էի չի թողնել պայքարել մարդկանց կողքին , ովքեր 7 տարի է պայքարի մեջ են։

Հաջորդը խոսեմ «նիկոլի դեսպանի» մասին՝ կլասիկ էդմոնի, ով նիկոլի հետ հանձնել է Արցախը՝ լինելով կոալիցիա դավաճանական իշխանության հետ։

Այս երևույթը իր մանկլավիկների հետ պահը բաց չի թողնում պիտակավորելու ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին և ընդդիմությանը։

Նոնսենսը կայանում է նրանում, որ Էդմոնը երկու օր առաջ ասել է, որ ընդդիմությունն է պահում նիկոլին, սակայն այս կլասիկ երևույթը ամենաքիչը 5 տարի եղել է նիկոլի դավաճանությունների համահեղինակը և հանցակիցը, հետևաբար կողմ է եղել, որ նիկոլը մնա իշխանության և ամեն ինչ արել է, որ նիկոլը մնա իշխանության։

Այսքանից հետո ասել թե ինչ-որ մի ուժ է նիկոլին օգնում մնալ իշխանության՝ սրիկայություն է և անպարկեշտ ու անհեռատես քաղաքական պահվածք։

Ինչ վերաբերվում է Միքայել Աջապահյանին, պետք ասեմ, որ անհիմն եմ համարում նրա մեղադրանքները և չեմ կիսում նրա կարծիքը։

Նրա մտքերն ոչ այլ ինչ են, քան նիկոլական թեզեր , որոնք ավելի են հարվածում ընդդիմադիր ցանկացած շարժման, քան օգնում։

Մեղադրելով իրական ընդդիմադիրներին , ովքեր 5 տարուց ավել է փողոցում, բանտերում և ամենուր պայքարում են նիկոլի և նրա դավաճանությունների դեմ, ինքնաբերաբար առաջացնում է նիկոլականության միտում, հետևաբար, կարծում եմ, որ Միքայել Աջապահյանը կա՛մ իր մտքերը չի հայտնում, այլ կատարում է ինչ որ անձնավորության խնդրանք, կա՛մ չի հասկանում քաղաքականությունից քանի որ եկեղեցական է՝ Սրբազան։

Ես, որպես ընդդիմադիր, չեմ կարող հաշտ լինել Միքայել Աջապահյանի այն մտքի հետ, որ օր ու գիշեր իմ ընկերների հետ պայքարելով փողոցում նիկոլի դեմ, ես պահում եմ նիկոլին իշխանության, հետևաբար չեմ կարող չասել, որ այդ թեզերը անտեղի են և պարսավանք են ուղղված Հանրապետականի և ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիների նկատմամբ։

Պետք չէ մեղադրել Սերժ Սարգսյանին և Հանրապետականին, նրանք բոլորիդ նվիրել են անվտանգ Հայաստան և Արցախ, հզոր և մարտունակ բանակ, իսկ դուք ջուր եք լցնում նիկոլի դավաճանությունների և անավարտ հանձնումների ջրաղացին։

Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից