Իրանում պատգամավորները Անվտանգության խորհրդին կոչ են արել թույլատրել միջուկային զենք ստեղծել

Իրանի դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների ֆոնին Իրանում նորից շոշափում են միջուկային դոկտրինի փոփոխության թեման:
Այսպես, խորհրդարանի 39 պատգամավոր նամակ է հղել Ազգային անվտանգության գերագույն խորհրդին՝ կոչ անելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, որով արգելված է միջուկային զենքը․ հայտնում է ISNA գործակալությունը։

«Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն և նույնիսկ եվրոպական և ամերիկյան պետություններ չեն կարող վերահսկել Իսրայելին։ Դրա հիման վրա 39 պատգամավորներ նամակ են գրել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և ստորագրել այն՝ հորդորելով վերանայել Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինը»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի մշակութային հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հասան-Ալի Էխլյակին:

Իրանի պաշտպանական դոկտրինը, հետևելով երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվային, արգելում է միջուկային զենքի ստեղծումը՝ դրանց արտադրությունը համարելով իսլամին հակասող։

Ինչպես նշել է Էխլյակին, որ արգելքը կարող է վերանայվել։
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հոկտեմբերի 8-ին ասել էր, թե Մերձավոր Արևելքում պատմական հանգամանքներ են ի հայտ եկել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար։