Փաշինյանը Պուտինին հայտնել է՝ մտահոգված է տարածաշրջանային թեմաներով ՌԴ որոշ պաշտոնյաների ձևակերպումներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ մտահոգված է տարածաշրջանային թեմաներով ՌԴ որոշ պաշտոնյաների ձևակերպումներից և բառապաշարից։

Ընդ որում, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ նույնական են ինչպես փակ, այնպես էլ բաց ձևաչափերում:

ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահին է հանձնել «Խաղաղության խաչմերուկ» գրքույկը, զրույցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ էներգետիկ, կրթական և հումանիտար ոլորտներում: