Թուրքիայում բացվել է Դեմիրալի հուշարձանը, որը «գայլի ողջույն» է ցուցադրել Եվրո-2024-ում
Թուրքական Բոլու քաղաքում բացվել է ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի հուշարձանը, որը Եվրո-2024-ի ժամանակ Ավստրիայի դեմ խաղում «գայլի ողջույն» է ցուցադրել, տեղեկացրել է Sport24-ը։
Արձանը հանդիսավորապես բացվել է Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի և քաղաքացիների ներկայությամբ։
Հանդիպումը, որը կայացել է հուլիսի 2-ին, ավարտվել է 2։1 հաշվով։ Դեմիրալը հաշիվը բացել է խաղի 1-ին րոպեին, իսկ 59-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Գոլերից մեկը նշելու ժամանակ Դեմիրալը օգտագործել է թուրք ազգայնականների ժեստը։
Ավստրիան մի գնդակ խփել է 66-րդ րոպեին, գոլի հեղինակը Միխայել Գրեգորիչն էր։

