Կորել է կապը «Հըզբոլլահի» նոր ղեկավարի հետ, ենթադրվում է, որ նա սպանվել է․ Al Arabiya
«Իսրայելի օդային հարվածները Բեյրութի հարավային արվարձաններին ուրբաթ օրվանից թույլ չեն տվել փրկարարներին փնտրել իսրայելական հարվածի վայրը, որտեղ կասկածվում է, որ սպանվել է Հըզբոլլահի հաջորդ առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինին»,-հայտնում է աղբյուրը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ ճշգրիտ ավիահարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հըզբոլլահի ղեկավարությունը հավաքված է եղել Բեյրութի հարավում Դահիե արվարձանում գտնվող շտաբում: Ապա, արաբական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հըզբոլլահի նոր ղեկավար ընտրվեց Հաշեմ Սաֆիեդինին, որը Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։
Օրեր առաջ հայտնել էինք, որ Բեյրութին հասցված հարվածից սպանվել էր «Հըզբոլլահ»-ի նախորդ առաջնորդ Հասան Նասրալլան։

