Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դամասկոս (Սիրիա)՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։

Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու զարգացումները տարածաշրջանում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մինչ այս Արաղչին այցով գտնվում էր Լիբանանում։