Հայտնի են ԿԳՄՍՆ «Տարվա լավագույնները 2024» մրցույթի հաղթողները

«Տարվա լավագույնները 2024» մրցութային հանձնաժողովին ներկայացվել է 37 հայտ 11 անվանակարգում. հաղթող է ճանաչվել  22  հայտ (20-ը՝ անհատական, 2-ը՝ խմբային):

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով  հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն:

Հաղթող ճանաչված անձինք Ուսուցչի միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին,  կխրախուսվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով:

Լուսանկարում՝ լավագույն դասվար ճանաչված Աստղիկ Ասատրյանն է։