«Սրբազան պայքարի» հանրահավաքից հետո մարդիկ երթով շարժվեցին դեպի Հանրային հեռուստաընկերություն
Հանրապետության հրապարակում «Սրբազան պայքարի» հանրահավաքից հետո մարդիկ երթով շարժվեցին դեպի Հանրային հեռուստաընկերություն. Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պահանջելու են ուղիղ եթեր։
«Սա լինելու է մեր առաջին պահանջը, իսկ հետո կհասկանանք` ինչ գործողություններ ենք կատարելու:
Ստի քարոզչության օջախը, թունավորման կետն իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը գտնվում է հանրային հեռուստաընկերություն կոչված օջախում։ Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով և պարտադրելու ենք, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի»,–ասաց նա։