ԵԱՏՄ ինտեգրացիոն նախագիծը կայացել է և հաջող է աշխատում․ Միխայիլ Միշուստին (տեսանյութ)
«Լրացել է ԵԱՏՄ տասնամյակը։ Այնքան էլ մեծ ժամանակ չէ, բայց վստահաբար կարելի է ասել, որ ինտեգրացիոն նախագիծը կայացել է և հաջող է աշխատում»,- ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի լիագումար նիստում, որին մասնակցում են նաև ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։ Նրա խոսքով, ապահովված է ապրանքների, սպասարկումների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի, հավասարության և շահերի հաշվառման հիման վրա։
«ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են միջին համաշխարհային ցուցանիշները։ Միությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա ձևավորվող բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը։ Դա պայմանավորված կլինի նրանով, թե որքանով կհաջողվի կյանքի կոչել պոտենցիալը, օգտագործելով նաև թվայնացման գործընթացները»,- ասել է ՌԴ վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում