Լիբանանից 100 000 փախստական անցել է Սիրիա. ՄԱԿ

Լիբանանի վրա Իսրայելի ավիահարվածների պատճառով շուրջ 100 000 լիբանանցի և սիրիացի ստիպված են եղել Սիրիա տեղափոխվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը:

«Այս հոսքը չի դադարում։ Վարչության աշխատակիցները ներկա են Սիրիայի հետ սահմանին գտնվող չորս հսկիչ անցակետերում տեղի իշխանությունների և Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցների հետ միասին՝ աջակցություն ցուցաբերելու նոր ժամանողներին», – X սոցիալական հարթակում գրել է վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին։