Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է. էկոնոմիկայի նախարար

«Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է»,- Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորոգ Պապոյանը։

Ըստ նախարարաի, մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այն դեպքում երբ ծախսվում է 420 հազար դրամ։

Նա հայտարարեց, թե Հայաստանում պետք է ինտենսիվ այգեգործությունը զարգացնել, որն ավելի ձեռնտու է և առաջացած գումարով ներմուծել այն, ինչը չի արտադրվում հանրապետությունում։
«Ես շատ կքննադատեմ տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի մշակման մեջ»,-ասաց նախարարը։

Պապոյանը հայտարարեց, որ Վերին Լարսի փակման դեպքում Ռուսաստանից 90 % ցորենի ներկրման խնդիրը կլուծի կառավարությունը և նախարարությունը։