Ադրբեջանի ռազմաօդային ուժերը Պակիստանից գնված կործանիչներ են ստացել

Ադրբեջանի կողմից Պակիստանից գնված JF-17C (Block-III) կործանիչները ծառայության են անցել հանրապետության ռազմաօդային ուժերում։ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ,  այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այս տարեսկզբին պակիստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանը ծրագրում է այդ կործանիչները գնել Պակիստանից։  ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարքը կազմում է 1,6 մլրդ դոլար։

Ըստ մամուլի ծառայության՝ չորեքշաբթի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել JF-17C (Block-III) բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ։

«Մշակված լինելով Պակիստանի ավիացիոն համալիրի և չինական «Չենգդու ավիացիոն կորպորացիայի» համատեղ նախագծով, կործանիչները կարող են թռչել ցերեկային և գիշերային ռեժիմով:

JF-17C Block III-ը այս տեսակի կործանիչների վերջին մոդիֆիկացիան է։ Ինքնաթիռը կարող է կրել տարբեր տեսակի 8 հրթիռ, ժամանակակից ռադարներ և էլեկտրոնային պաշտպանական համակարգ։