Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար ՔՊ-ն ստորագրահավաք է նախաձեռնել․ Հովիկ Աղազարյան

«Այո՛, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար ստորագրահավաք է ՔՊ-ն նախաձեռնել, պատճառների մասին կասվի, երբ որոշում կայացնի Փաշինյանը: Այսօր այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

«Կարծիքները թիմում տարբեր են, երևի թե գտել են, որ հիմա է ժամանակը, ես իրեն մեծ պրոֆեսիոնալ եմ համարում, բայց իմ սկզբունքն է, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է քաղաքական թիմից լինի», – նշել է Աղազարյանը։