Անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ Մանուկյան

ԳԽ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առիթով.

«Սիրելի հայեր և հայաստանցիներ շնորհավոր մեր երկրի արժանապատվության և ազատատենչության տոնը։

Այն կերտվել է 2 մլն 42 հազար 627 ՀՀ քաղաքացիների ազատ և գիտակցված քվեարկության արդյունքում։

Անկախությունը միայն տոն չէ, այսօր այն վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի։

Կեցցե անկախությունը»։