Հայ և ռուս հնագետները Կարմիր բլուրում հայտնաբերել են վաղ երկաթի դարին թվագրվող երկու դամբարան

«Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի և  ​​Էրմիտաժի համատեղ հնագիտական ​​արշավախումբը Երևանում Կարմիր բլուր հուշարձանի տարածքում հայտնաբերել է վաղ երկաթի դարին թվագրվող երկու դամբարան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արշավախմբի ղեկավարներից, հնագետ-ուրարտագետ Միքայել Բադալյանը։

«Հայ-ռուսական արշավախմբի կողմից իրականացվող պեղումների արդյունքում արդեն հայտնաբերվել են երկու դամբարաններ, որոնք մոտավորապես թվագրվում են մ.թ.ա. 12-9-րդ դարերին,  այն կազմված է «կախարդական շրջան» կազմող ուղղահայաց սալերից և  առաջին անգամ  է հայտնաբերվել Կարմիր բլուրում։ Սա նոր էջ է Կարմիր  բլուրի պատմության, նրա հուղարկավորության ծեսի ուսումնասիրության մեջ», – հայտնել է գիտնականը:

Նա նաև ասեկ է, որ հաջորդ շաբաթ հայ-ռուսական արշավախումբը կհեռացնի դամաբարանի ծածկող քարե սալերը, և «պարզ կդառնա, թե ինչ կարևոր արտեֆակտ է այն թաքցնում»։

«Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի և պետական ​​Էրմիտաժի հայ-ռուսական համատեղ հնագիտական ​​արշավախումբը սեպտեմբերի 7-ին սկսել է աշխատանքները։ Հայկական կողմից արշավախումբը ղեկավարում է Միքայել Բադալյանը, ռուսական կողմից՝ Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն։