ՎԵՐԱ ֆիլմի եռալեզու էջը՝ reArmenia հարթակում
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«ՎԵՐԱ – «Պատերազմներում մեռնում են տղամարդիկ, բայց թիրախում կանայք են ու երեխաները»։
Սիրելի հայեր, ֆեյսբուքի արգելափակումները ստիպեցին մեզ հրաժարվել սոց․ցանցային դրամահավաք իրականացնելու գաղափարից։ Մենք գտանք համախոհ պրոֆեսիոնալների, որ հոյակապ հարթակ են ստեղծել reArmenia անվանմամբ և ովքեր մեզ քաջալերեցին տեղափոխվել դրամահավաքի պրոֆեսիոնալ հարթակ։
Ներկայացնում եմ այսօր բացված ՎԵՐԱ ֆիլմի եռալեզու էջը՝ reArmenia հարթակում։ Առաջին բանը, որ կտեսնեք կայքում, ֆիլմի 6 րոպե տևողությամբ աշխատանքային թիզերն է՝ Արցախի բարբառով, անգլերեն կամ ռուսերեն ուղեկցող տեքստով՝ կախված էջի ընտրությունից։
Թիզերը նկարահանվել է որպես փորձ, քանի որ այս ֆիլմում ես աշխատում եմ դերասանական յուրահատուկ կազմի ու նոր թիմի հետ, բայց այն լիովին պատկերացում կտա նայողին՝ ինչ ֆիլմ ենք անում մենք։
Ես հույս ունեմ, որ ՎԵՐԱ ֆիլմը կդիպչի ձեր սրտին, դուք կտարածեք էջը, կհետևեք ընթացքին ու կդառնաք մեկը այն մարդկանցից, ով ուզում է, որ մենք այս ֆիլմով ներկայանանք աշխարհին, որովհետև հասկանում է՝ որքան կարևոր է դա։
Ու հենց այն պահից, երբ Դուք միանաք մեզ, մենք միասին կսկսենք հոյակապ նավարկություն, որը մի օր կհասցնի մեզ հիմնական նպատակին։
Եկե՛ք անենք այս ֆիլմը իրար հետ։
․
ՎԵՐԱ ֆիլմի հայերեն էջի հղումը՝
https://rearmenia.com/…/vera-feature-film-project-based…
հգ․ Եթե ֆեյսբուքը որոշի փակել այս գրառումը, խնդրում եմ գտեք ֆիլմի դրամահավաքի հղումը VERA ՎԵՐԱ ֆիլմի պաշտոնական էջում, կամ reArmenia հարթակում և տարածեք այն ձեր էջերում, հասկացնելով մեր չարակամներին, որ ցանկացած սահմանափակում կրկնապատկելու է մեր կամքը՝ հասցնելու այս պատմությունը մեծ էկրանին»։