Արմեն Գևորգյանը գործուղվում է Վիլնյուս
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գործուղվում է Վիլնյուս:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
- Ժողովրդավարության ամրապնդմանը և կառավարման բոլոր մակարդակներում տոկունության ձևավորմանը միտված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 24-26-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանին:
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

