Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու
Նիկոլ Փաշինյանը ինչ իշխանություն է եկել, սկսած 2018-ի մայիսից(սկսած Նախիջևանի հետ սահմանամերձ տարածքներից) Հայաստանի տարածքները հանձնում է։ Ադրբեջանին շատ տարածքներ հանձնելուց հետո նա տարածքներ կհանձնի նաև Վրաստանին։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ․«Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է»։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

