Պատերազմը, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության հետևանքն է եղել
2020 պարտության հիմնական մեղավորներ են նշանակել զինվորականներին։ Ակնհայտ է, որ բանակում կան և եղել են բազմաթիվ ապօրինություններ և պատասխանատուները պետք է պատժվեն։ Ղեկավար կազմի որակի մասին դժվար չէ պատկերացում կազմել թեկուզ ՔՊ ֆրակցիայում ներկա գեներալի կոչում ունեցած պատգամավորից։
Սակայն գլխավոր պատասխանատուներին քաղաքական ղեկավարության մեջ է պետք փնտրել, նաև պատերազմից առաջ ԱԳՆ ղեկավար կազմում, սկսած նախարարից։ Պատերազմը, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել։
Վստահ եմ, որ իրենց հերթն էլ է գալու։