ՌԴ ՆԳՆ-ն զինկոմիսարիատներից զինվորական հաշվառման չանցած ՌԴ անձնագրերով ներգաղթյալների մասին տվյալներ է պահանջել
Ներքին գործերի նախարարությունը սկսել է իրագործել զինվորական հաշվառման չանցած հպատակագրված քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին օրենքը, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Ըստ նրա՝ ՆԳՆ-ն զինկոմիսարիատներից տեղեկություն է խնդրել այն անձանց մասին, ովքեր վերջերս ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն և նախնական զինվորական հաշվառման ընթացակարգը չեն անցել։
Վոլկը միաժամանակ հիշեցրել է, որ 2024 թվականի ութ ամիսների ընթացքում 1117 հպատակագրված անձ «անօրինական գործողությունների պատճառով» զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։
Միևնույն ժամանակ, ռազմական քննիչները սկսել են շրջայցեր իրականացնել Ռուսաստանի մարզերում, մասնավորապես՝ ՌԴ Բառնաուլի, Գաջիևսկու, Մուրմանսկի, Ստավրոպոլի, Բուդեննովսկի կայազորներում, ինչպես նաև Եկատերինբուրգում՝ հայտնաբերելու համար զինվորական հաշվառման չանցած հպատակագրված քաղաքացիներին, գրում է «Զգո՛ւյշ, լուրեր են» կայքի թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ շրջայցերի արդյունքների մասին զեկուցվել է ՌԴ քննչական կոմիտեին։

