Լուրեր ավիրյանական Երևանից․ այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել (տեսանյութ)
Այսօր սոցցանցերի օգտատերերը տեանյութեր էին հրապարակել, թե ինչպես է Երևանում կանգուն շենքը նստում։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Լուրեր ավիրյանական Երևանից․ այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել, առանց հարակից շենքերի բնակիչներին նախազգուշացնելու, առանց ինչ-որ մեկին տարհանելու, կարծես անապատում են աշխատում…»։
Փորձագետը նաև նշում է, որ փլվող շենքից ոչ հեռու մարդիկ են կանգնած, որ ինչ-որ պահից սկսում են փախնել ու մեքենաներ կան կայանած…
Տեսանյութերը՝ Դավիթ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից