Մոսկվա-Երևան մեկ չվերթ չեղարկվել է, երեքը՝ հետաձգվել

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել երեք չվերթ: Այս մասին տեղեկացնում է Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջը:

Չեղարկվել է Մոսկվայի «Շերեմետովո» օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի»», -հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի քարտուղար Արտեմ Կորենյակոն։