Իրանը զարմանք է հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի դիրքորոշման առնչությամբ

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին ի պատասխան Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ ռուսաստանցի որոշ պաշտոնյաների հայտարարությունների, Mehr-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանի պատմական և ավելի քան հազարամյա սահմանների նկատմամբ նվազագույն ոտնձգություն անգամ չպետք է լինի։

«Մեզ համար շատ զարմանալի է երեք կղզիների քննարկման կամ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություն անելու հարցում Ռուսաստանի նման երկրի դիրքորոշումը։

Հուսով ենք՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և բոլոր երկրները կփորձեն արդյունավետ գործողություններ ձեռնարկել տարածքային ամբողջականության և անկախության հարգման և միջազգային սահմանների ճանաչման շրջանակում»,- ընդգծել է իրանցի խորհրդարանականը։