Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ՀՀ ԱԽՔ-ը՝ Իրանի դեսպանին
Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։ Այս մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում։
Դեսպանի հետ հանդիպմանն Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում լինելու է Հայաստանի ներքին ինստիտուտների և նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության վերահսկողությամբ:

